Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Պոլիկլինիկան ու իր խնդիրները

Պոլիկլինիկան ու իր խնդիրները

2009-2010 թթ. համար անցկացված մոնիտորինգի արդյունքներով առողջության առաջնային պահպանման որակի ապահովման գործընթացների լավագույն ներդրման եւ կիրառման համար Երեւանի քաղաքապետարանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲԸ պոլիկլինիկան, ի թիվս մայրաքաղաքի փոքրաթիվ պոլիկլինիկաների, ՀՀ առողջապահության նախարարության կողմից արժանացել է վկայագրի։


Առողջության առաջնային պահպանման որակի ապահովման ռազմավարությունը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի 2008 թ. հունիսի 19–ին՝ թիվ 24 որոշմամբ։ Ծրագիրն իրականացվում է USAID-ի աջակցությամբ։


Այս ուղղությամբ գործընթացներն առավել նպատակային եւ կանոնակարգված դարձնելու նպատակով USAID-ի կողմից մշակվել եւ որպես ուղեցույց բոլոր պոլիկլինիկաներին է բաշխվել առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) որակի ապահովման գործիքների եւ ընթացակարգերի չորս ձեռնարկներից բաղկացած փաթեթ։ Դրանում տեղ են գտել թե՛ կառավարմանն ու կազմակերպականը, թե՛ ախտորոշմանը եւ բուժմանը վերաբերող հարցեր։


Որակի բարելավման գործիքներ են նախանշվել՝


1. Որակի 10 ցուցանիշների կատարումը։ Մշակված այդ ցուցանիշներից 2-ը վերաբերում է մանկաբուժությանը, 8-ը՝ մեծահասակների հիվանդությունների վարմանը։ Այդ ցուցանիշների կատարման վերաբերյալ անհրաժեշտ է տարեկան հաշվետվություն ներկայացնել մարզային որակի բարելավման խորհրդին։


2. Ներքին ինքնագնահատման մեխանիզմը։ Հատուկ մշակված ձեւաթերթ-հարցադրումներին պատասխանում են բոլոր բժիշկները։


3. Քարտ-դեպքերի վերանայում։ Թերապեւտիկ բաժանմունքների վարիչների կողմից ամեն ամիս ընտրանքային կարգով ուսումնասիրվում են մի քանի քարտեր՝ տեղեկանալու համար, թե դրանք որքանո՞վ են համապատասխանում համառոտ կլինիկական գործելակարգով վարմանը, արդյոք ճի՞շտ է վերցվել անամնեզը, ճի՞շտ բուժում է նշանակվել եւ այլն, այնուհետեւ գնահատվում է։


4. Պացիենտի հետադարձ արձագանքի ուսումնասիրման մեթոդ։ Այս գործիքը ենթադրում է բողոք–դիմումների գրանցամատյանի, դիտողությունների եւ առաջարկությունների արկղի առկայություն եւ հատուկ հարցաթերթիկներ, որոնք պացիենտները կամավոր հիմունքներով լրացնում են եւ գցում արկղը։


Այս ամենի ներդրումը դյուրացնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը USAID–ի աջակցությամբ նախ որակի համակարգողներ էր պատրաստել։ Հենց նրանք էլ ԱԱՊ հաստատություններ կատարած ավելի քան հազար այցերի ընթացքում ուսուցանել են, թե ինչպես պետք է իրականացվի որակի բարելավումը։ Մեթոդական աջակցություն է ցուցաբերում նաեւ Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը։


Այնուհետեւ որակի համակարգողներն ուսումնասիրել եւ գնահատել են որակի բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքները։ Մոնիտորինգային 274 այցերի ընթացքում կարգավորվել են բոլոր ցուցանիշները։ Ասենք, արդյունավե՞տ են գործում որակի խորհուրդները, կիրառվո՞ւմ են սահմանված գործիքներն ու ընթացակարգերը։ Բոլոր այդ տվյալները հավաքվել են USAID-ում եւ ներկայացվել ՀՀ առողջապահության նախարարություն։ Հենց դրանց արդյունքներով էլ շնորհվել են հիշյալ վկայագրերը։


Շուրջ 50 հազար մեծահասակի սպասարկող «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲԸ պոլիկլինիկան, փաստորեն, որակի ապահովմանը միտված ծրագրի ներդրման ուղղությամբ լավագույն ցուցանիշներ ապահովողներից մեկն է։


Դժվար է ասել, թե առողջության առաջնային պահպանման որակի բարելավման խորհուրդներն այլ պոլիկլինիկաներում ինչպես են աշխատել, այստեղ այն դարձել է մի կողմից՝ վերահսկող, մյուս կողմից՝ նախաձեռնող մի կառույց։ Որակի 10 ցուցանիշների կատարման մասին թեեւ տարեկան հաշվետվություն է ներկայացվում, սակայն խորհուրդը երեք ամիսը մեկ այդ տվյալները հավաքում եւ վերլուծում է՝ բացթողումներն ու թերությունները հնարավորինս շուտ կանխելու նպատակով։


Բժիշկները վստահեցնում են, որ «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ի պոլիկլինիկական գծով փոխտնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Գարեգին Սարգսյանն ինքն է ձգտել դրան, քանի որ պոլիկլինիկայի առջեւ ծառացած խնդիրներն այդպես ավելի արդյունավետ են լուծվում։ Հաճախակի քննարկումների ժամանակ խորհրդի անդամներն ամենատարբեր առաջարկություններ են արել այս կամ այն կաբինետի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու, այցելուների համար լրացուցիչ հարմարավետություն ստեղծելու, ծառայություններից օգտվելն ավելի դյուրին դարձնելու ուղղությամբ։


Պոլիկլինիկայի վարիչի համար անկարեւոր հարցեր չկան։ Ճանաչում է պոլիկլինիկա հաճախ այցելողներին։ Հետաքրքրվում է հիվանդի վիճակով եւ փորձում հասկանալ, թե արդյոք որեւէ հետազոտություն կամ խորհրդատվություն բաց չի՞ թողնվել։ Ոչ թե չի վստահում իր գործընկերներին, այլ գտնում է, որ լրացուցիչ մեկ աչքն էլ կնպաստի, որ հանկարծ որեւէ բացթողում չլինի։ Նույնը՝ զինակոչիկների բուժզննման դեպքում։


Ամսական շուրջ 1 մլն 300 հազար դրամի դեղորայք բաշխվում է անվճար եւ արտոնյալ պայմաններով։ Դժգոհողներ, իհարկե, լինում են։ Նրանց բացատրում են, որ խստորեն առաջնորդվում են ՀՀ կառավարության 2006 թ. նոյեմբերի 23-ի թիվ 1717-Ն որոշումով, որն, ի դեպ, փակցված է պոլիկլինիկայի միջանցքներում։


Վերջին տարիներին «Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնը էլեկտրասրտագրության սարք եւ արյան հետազոտության անալիզատոր է ձեռք բերել պոլիկլինիկայի համար։ Սակայն, ընդհանուր առմամբ՝ պոլիկլինիկան թե՛ հագեցման, թե՛ վերանորոգման խիստ կարիք ունի։
Այստեղ օրական 30-40 հիվանդ սոնոգրաֆիկ հետազոտության է ենթարկվում։ Այս կաբինետի մոտ մշտապես հերթեր են, մասնագետներն էլ լավ համարում ունեն։ Սակայն սարքը վաղուց արդեն մաշվել է։ Իսկ ռենտգեն եւ ֆլյուրոգրաֆիկ սարքերը գերծանրաբեռնված աշխատելով հաճախ վերանորոգվում են։


«Սահմանադրության պահանջն է՝ յուրաքանչյուր քաղաքացի առողջության իրավունք ունի։ Ես միշտ էլ երկու ձեռքով կողմ եմ եղել, որ մեր քաղաքացիներն անհրաժեշտ բժշկական ծառայություններից օգտվելու հնարավորություն ունենան։ Հատկապես սոցիալապես անապահով խմբերը միշտ պետք է անվճար օգտվեն այդ ծառայություններից։ Սակայն այնպես է ստացվել, որ մեզանում մի տեսակ երկակի մոտեցում է որդեգրվել։ Հիվանդանոցներում ձգտում են հնարավորինս շատացնել վճարովի ծառայությունները, իսկ պոլիկլինիկաներում՝ հակառակը, գրեթե իսպառ վերացվում են դրանք։ Եւ շուկայական այս հարաբերությունների պայմաններում պոլիկլինիկաներն անվճար բուժսպասարկման կղզյակներ են դարձել՝ համարժեք ֆինանսավորում չունենալով։ Արդյունքում՝ տքնում ենք, բայց շատ աշխատանք չի երեւում։


2005-ին, քանի դեռ պոլիկլինիկական ծառայությունն անվճար չէր, մեզ մոտ արձանագրվել է 43 576 հաճախում։ Անցած տարի այդ թիվը հասել է 67 780։ Իհարկե, ուրախալի է, որ անվճար բուժսպասարկումն առողջության պահպանման խթան է հանդիսացել։
Քաղաքային պոլիկլինիկաներն, ի տարբերություն գյուղական ամբուլատորիաների, չեն ընդգրկվել Համաշխարհային բանկի 1-ին եւ 2-րդ վարկային ծրագրերում, իսկ ամեն տարի հատկացվող պետական միջոցները բավականացնում են միայն բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման ապահովմանը։ Իսկ վճարովի հատուկենտ ծառայություններից գոյացած գումարները չնչին են, խոսք անգամ չի կարող լինել նորոգման եւ տեխնիկական վերազիման մասին։ Ցանկալի կլիներ, որ այս խնդիրը չանտեսվեր», – ասում է Գարեգին Սարգսյանը։
Անշուշտ, հրաշալի կլիներ, որ մեր երկրի տնտեսական ներուժն այնքան հզոր լիներ, որ, ինչպես մի շարք երկրներում, բոլորի առողջապահական ծախսերը պետությունն իր վրա վերցնելու հնարավորություն ունենար։ Բայց, ցավոք, մեր պետական բյուջեի միջոցները դեռեւս փոքր հնարավորություններ ունեն։


Առաջիկա 5 տարիներին առաջնային առողջապահության ոլորտում բարեփոխումների բոլորովին նոր փուլ է նախատեսվում։ Նախարարների խորհուրդը հավանության է արժանացրել «2008-2013թթ. Հայաստանի բնակչության առաջնային առողջապահության» ռազմավարությունը եւ հաստատել է նախատեսված միջոցառումների ծրագիրը։


«Առողջապահության առաջնային օղակի զարգացումը հնարավորություն է ընձեռել բարձրացնել բնակչությանը տրամադրվող բուժօգնության որակը եւ ապահովել մատչելիությունը, քանի որ, սկսած 2006թ., բոլոր պոլիկլինիկական-ամբուլատոր ծառայությունները տրամադրվում են անվճար», – վերլուծելով անցած ճանապարհը՝ նշել է առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը։


Կարեւոր ձեռքբերում է համարվում նաեւ հանրապետության տարբեր շրջաններում գտնվող պոլիկլինիկաների եւ բուժկետերի վերակառուցումը եւ վերանորոգումը, առաջնային օղակի բուժհաստատությունների ապահովումն անհրաժեշտ բուժգործիքներով, սարքավորումներով, գույքով եւ համակարգիչներով։


Կառավարության կողմից հավանության արժանացած փաստաթուղթն առաջին հերթին այդ ոլորտի պետական ֆինանսավորման ամենամյա 30-50% աճ է ենթադրում՝ 2008-ի 19 մլրդ 163 մլն դրամից 2011-ին հասցնելով 47 մլրդ 100 մլն-ի։ Սա, անկասկած, հնարավորություն կտա ոչ միայն ընդլայնել պոլիկլինիկաներում տրամադրվող լաբորատոր-հետազոտական ծառայությունների շրջանակը, այլեւ համալրել պետպատվերի շրջանակներում տրամադրվող դեղամիջոցների ցանկը։


Առաջնային օղակի կողմից տրամադրվող բուժօգնության որակի բարձրացման նպատակով նախատեսվում է վերանորոգման աշխատանքներ իրականացնել հանրապետության 50 ամբուլատոր հաստատություններում եւ 110 բուժկետերում։


Տրամաբանական կլիներ, որ այս ծրագրից դուրս չմնային առողջության առաջնային պահպանման որակի ապահովման գործընթացների լավագույն ներդրողները։

 

Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...

Առողջ կին
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Վարակաբանություն
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ